Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մինչև կկուն կան­չի

Մինչև կկուն կան­չի
17.12.2019 | 01:04
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րը պո­տեն­ցիալ հան­ցա­գործ են՝ ո­մանք բա­ցա­հայտ­ված, ո­մանք չբա­ցա­հայտ­ված: Ո­րով­հետև ապ­րել ու աշ­խա­տել են «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի ժա­մա­նակ­նե­րում»: Դե գնա ու ա­պա­ցու­ցիր, որ ուղտ չես: Հա­յաս­տա­նում գոր­ծում է ոչ թե ան­մե­ղու­թյան, այլ ի սկզ­բա­նե մե­ղա­վո­րու­թյան կան­խա­վար­կա­ծը: Ոչ ոք ու­շադ­րու­թյուն չի դարձ­նում հար­ցին՝ ով­քե՞ր են դա­տա­վոր­նե­րը:
Մի քա­նի օր է՝ հա­սա­րա­կու­թյա­նը նե­տել են հեր­թա­կան սկան­դա­լը: Բայց սկան­դա­լը մի տե­սակ չի կպ­չում, ձնա­գուն­դը չի գլոր­վում կամ ցան­կա­լի ուղ­ղու­թյամբ չի գլոր­վում:
16 տա­րի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիան ղե­կա­վա­րած Ռու­բեն Հայ­րա­պե­տյա­նի ա­ռանձ­նա­տու­նը 5 ժամ խու­զար­կե­լուց հե­տո ի­րա­վա­պահ­նե­րը մի քա­նի թղ­թա­պա­նակ­նե­րով հե­ռա­ցան՝ լրագ­րող­նե­րին չա­սե­լով, թե ինչ փաս­տաթղ­թեր են տա­նում, ինչ գոր­ծի շր­ջա­նակ­նե­րում էր խու­զար­կու­թյու­նը, ինչ էին փնտ­րում:
Մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րից պարզ­վեց, որ կա հա­րուց­ված քրեա­կան գործ:
2012-2018-ին Ռու­բեն Հայ­րա­պե­տյա­նը, լի­նե­լով ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ, կազ­մա­կեր­պել էր ֆուտ­բո­լի մար­զա­դաշ­տե­րի ու մար­զադպ­րոց­նե­րի կա­ռուց­ման և վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ, չկա­տա­րե­լով կամ մաս­նա­կի կա­տա­րե­լով պայ­մա­նագ­րով նա­խա­տես­ված պար­տա­կա­նու­թյուն­նե­րը՝ յու­րաց­րել է ա­ռանձ­նա­պես խո­շոր չա­փե­րի գու­մար: Ըստ այդ լու­րե­րի՝ նա շի­նա­րա­րու­թյան հա­մար մի­լիո­նա­վոր դո­լար­նե­րի պայ­մա­նա­գիր է կն­քել հենց իր ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ: Քրեա­կան գոր­ծը՝ քրեա­կան գործ, հե­տաքն­նու­թյու­նը թող պար­զի, բայց հե­տաքն­նու­թյան շուրջ բո­լո­րը ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­ներն ուղ­ղա­կի ներ­կա­յաց­նում են երկ­րի կլի­նիկ պատ­կե­րը: ՈՒ այդ պատ­կե­րը զզ­վե­լի է.
1. Հա­յաս­տա­նում մար­դը դար­ձել է ա­մե­նա­խո­ցե­լի ու ան­պաշտ­պան ա­րա­րա­ծը Աստ­ծո ստեղ­ծած բո­լոր էակ­նե­րից՝ մարդն ի ծնե դիտ­վում է հան­ցա­գործ, որ պի­տի ա­պա­ցու­ցի իր ան­մե­ղու­թյու­նը: Ե­թե հի­շո­ղու­թյունս չի դա­վա­ճա­նում՝ հա­կա­ռա­կը պի­տի լի­ներ՝ մեղ­քը պի­տի ա­պա­ցու­ցեին ի­րա­վա­պահ­նե­րը:
2. Մար­դը ոչ միայն խո­ցե­լի է ու հան­ցա­գործ, պար­բե­րա­բար հայ­տա­րար­վում է չա­րիք և հրա­պա­րա­կավ խոս­տաց­վում է ար­մա­տա­խիլ ար­վել: Կապ չու­նի՝ ին­չի հա­մար:
3. Շատ ա­րագ ստեղծ­վեց ի ծնե ան­մեղ­նե­րի ու հաղ­թող­նե­րի կաս­տա, որ մաս­նա­գետ են բո­լոր աս­պա­րեզ­նե­րում, ա­մեն ինչ գի­տեն ու ի­րա­վունք ու­նեն դա­տա­վոր լի­նել:
4. Բո­լոր գլ­խա­վոր հար­ցե­րը շր­ջանց­վում են, հան­րա­յին օ­րա­կարգ են բեր­վում հնա­րո­վի, օ­րըն­թաց ու սկան­դա­լա­յին հար­ցեր, ո­րոնք պե­տու­թյան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի հետ կապ չու­նեն:
5. Հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը սո­վո­րա­բար տար­տղ­նում են տիղ­մը, հե­տո եր­կար ջու­րը չի զու­լալ­վում, սա հրա­շա­լի ժա­մա­նակ է բո­լոր չկա­յա­ցած­նե­րի, սրի­կա­նե­րի ու սինլ­քոր­նե­րի հա­մար՝ ինք­նադրսևոր­վե­լու, հա­սա­րա­կա­կան ար­ժեք ու գին ստա­նա­լու, բայց դա տևում է կարճ ու ա­վարտ­վում է վատ:
6. Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ա­մե­նա­վատ վի­ճա­կում հի­մա ի­րա­վա­պահ­ներն են, որ տաս­նա­մյակ­նե­րի գործ ու­նեն ու պի­տի օ­րը 48 ժամ աշ­խա­տեն՝ ի­րա­կան ու ա­նի­րա­կան մե­ղադ­րանք­ներն ի­րա­րից տար­բե­րե­լու, քա­ղա­քա­կան ու քրեա­կան հան­ցանք­նե­րը տար­բե­րա­կե­լու, և այլն, և այլն: ՈՒ նրանք են ա­մե­նից շատ բախ­վում քա­ղա­քա­կան ան­հե­թե­թու­թյա­նը, որ պար­տադ­րում է ա­նօ­րի­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ բա­ցա­հայ­տել այն­տեղ, որ­տեղ հար­մար կտես­նի հե­ղա­փո­խու­թյու­նը: Բո­լո­րը դա գի­տեն, տես­նում են, լսում են ու լռում են՝ ոչ ոք ե­րաշ­խիք չու­նի, որ այդ ուղ­տը իր դռա­նը չի չո­քի: Ոչ ոք: Բո­լորս էլ մի ան­գամ փո­ղո­ցը կար­միր լույ­սի տակ կամ ոչ ան­ցու­մով հա­տած կլի­նենք:
7. Այս­պես հա­սա­րա­կու­թյան ան­ջր­պե­տը խո­րա­նում է ու ստեղծ­վում է ոչ թե նախ­կին­նե­րի սխալ­ներն ուղ­ղե­լուց հե­տո ճիշտ ճա­նա­պար­հով ա­ռաջ գնա­լու հնա­րա­վո­րու­թյուն, այլ հա­մա­տա­րած մե­ղա­վոր­նե­րի մի հա­սա­րա­կու­թյուն, ո­րի յու­րա­քան­չյուր ան­դա­մի գլ­խին կախ­ված դա­մոկ­լյան սու­րը չի նշա­նա­կում, որ կա­խո­ղի գլ­խին սուր կախ­ված չէ:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ Ռու­բեն Հայ­րա­պե­տյա՞­նը: Ռու­բեն Հայ­րա­պե­տյա­նը մարդ է, որ ու­նի տե­սա­կետ, ապ­րած կյանք, որ պատ­րաստ է իր ճշ­մար­տու­թյու­նը պաշտ­պա­նել, նա, հար­կավ, սուրբ չէ, բայց մեզ­նից ո՞վ է սուրբ: ՀՖՖ տնօ­րե­նի ընտ­րու­թյու­նից ա­ռաջ նրա տան խու­զար­կու­թյու­նը, հնա­րա­վոր ձեր­բա­կա­լու­թյու­նը սոսկ պատր­վակ­ներ են, որ բա­ցի ա­մեն ին­չից՝ լույս աշ­խարհ բե­րե­ցին նրա ապ­րած կյան­քի սխալ­նե­րը, որ նա, հար­կավ չի ըն­դու­նի, հայ­տն­վե­ցին մար­դիկ, որ նրան հայ­հո­յում են, մե­ղադ­րում, սպառ­նում, թե­պետ որևէ մեղք չի ա­պա­ցուց­վել: Մար­դիկ, որ ժա­մա­նա­կին նրա շնոր­հիվ մեռ­նե­լուց են փրկ­վել, կյան­քով են պարտք նրան, ու դա հաս­տա­տում է հին, շատ հին ճշ­մար­տու­թյու­նը՝ մար­դը ե­րախ­տա­մոռ կեն­դա­նի է: ՀՖՖ նա­խա­գահ կըն­տր­վի, բայց այս մթ­նո­լոր­տում ով էլ ըն­տր­վի, հա­զիվ թե ֆուտ­բո­լում ի­րա­վի­ճակ փոխ­վի, ու Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հա­վա­քա­կա­նը սկ­սի ֆուտ­բոլ խա­ղալ: 9:1-ը տի­պիկ խա­րան էր, ու ոչ Ռու­բեն Հայ­րա­պե­տյա­նի օ­րոք, որ կա­րող է կրկն­վել՝ մի քա­նի գոլ ա­վե­լի, մի քա­նի գոլ պա­կաս: Մթ­նո­լոր­տը պետք է փոխ­վի, որ ո­մանք ի­րենց չզ­գան դա­տա­վոր­նե­րի կաս­տա­յից, իսկ մնա­ցա­ծին հա­մա­րեն հա­վերժ մե­ղա­վոր: Այս­պես եր­կիր չեն կա­ռու­ցում: Ցա­վոք, այս ճա­նա­պար­հին Ռու­բեն Հայ­րա­պե­տյա­նը ոչ ա­ռա­ջինն է, ոչ էլ վեր­ջի­նը: Հեր­թա­կան շա­բա­թը շա­բաթ­վա հեր­թա­կան «հան­ցա­գոր­ծին» կհ­րամց­նի հա­սա­րա­կու­թյա­նը, ու իշ­խա­նու­թյուն­նե­րը կհայ­տա­րա­րեն, որ պայ­քա­րում են կո­ռուպ­ցիա­յի, հո­վա­նա­վոր­չու­թյան, ա­նօ­րի­նա­կա­նու­թյուն­նե­րի դեմ: Մինչև կկուն կան­չի:
Դիտվել է՝ 9232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ